Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է Footmercato-ն:

Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նյուքասլը»:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել «Կարմիր սատանաների» հետաքրքրության մասին ՊՍԺ-ի հարձակվողի նկատմամբ: Միաժամանակ, «կաչաղակները» պատրաստ են միանալ ֆուտբոլիստի համար պայքարին:

Նշվում է, որ «Յուվենտուսը», որի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 2024/2025 մրցաշրջանի երկրորդ մասը, նույնպես պատրաստ է առաջարկ անել ֆրանսիացու տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ 26-ամյա Կոլո Մուանին միացել է «Յուվենտուսին» հունվարի վերջին, ակումբի կազմում անցկացրել է 22 խաղ, խփել է 10 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: