«Լիվերպուլը» գրեթե ավարտել է «Այնտրախտի» հետ 23-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի գործարքը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները գերմանական ակումբին նոր առաջարկ են արել՝ 90 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև լրացուցիչ բոնուսների։
Անցյալ մրցաշրջանում Էկիտիկեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 խաղի, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։