Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն շաբաթ օրը ներկայացվեց որպես «Նապոլիի» խաղացող։
Կարմրահեր բելգիացուն հանձնեցին 11 համարի մարզաշապիկ։ Դե Բրույնեն նախկինում մարզվել էր «Նապոլիի» 10 համարի մարզաշապիկով։ Ավելին, Կևինը ակնարկել էր, որ խաղալու է 10 համարի ներքո։ Սա զարմանալի էր, քանի որ «Նապոլիում» 10 համարը վաղուց տրված է ակումբի լեգենդ Դիեգո Մարադոնային։ Նապոլին Իտալիայի գործող չեմպիոնն է։
Թիմի գլխավոր մարզիչը Անտոնիո Կոնտեն է։ Հիշեցնենք, որ Քևին Դե Բրույնեն տեղափոխվեց «Նապոլի» «Մանչեսթեր Սիթի» տասը մրցաշրջան անցկացնելուց հետո։