«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմը ամրապնդելու ուղղությամբ:
Foot Mercato-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» մրցավազքի մեջ են մտել ՊՍԺ-ից հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու համար: Պրեմիեր լիգայի մեկ այլ հայտնի ակումբ՝ «Նյուքասլը», որը պատրաստվում է խաղալ Չեմպիոնների լիգայում, նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել 26-ամյա ֆրանսիացուն:
«Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է Կոլո-Մուանիին ձեռք բերելով: Անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսին Ռանդալը վարձավճարով խաղացել է թուրինյան ակումբում, և «Ծեր սինյորան» կցանկանար շարունակել համագործակցությունը: Կոլո-Մուանին «Յուվենտուսի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 10 գոլ:
Transfermarkt պորտալը Ռանդալ Կոլո-Մուանիին գնահատում է 30 միլիոն եվրո: