«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է հարձակվող Ալեքսանդր Իսակի իրավիճակի մասին։ Մամուլը նախկինում շվեդ հարձակվողին կապել էր «Լիվերպուլի» հետ։
Շաբաթ օրը «Նյուքասլը» Շոտլանդիայում 0-4 հաշվով պարտվեց «Սելտիկին»։ Իսակը թիմի հետ չեկավ խաղին, ինչը հանգեցրեց Հոուի և խաղացողի միջև հարաբերություններում առկա խնդիրների մասին մտորումների։
«Իմ որոշումն էր Իսակին չվերցնելը։ Ես որոշեցի նրան տուն ուղարկել՝ շրջապատի բոլոր լուրերի պատճառով։ Վերջին բանը, որ նա ուզում էր, տրիբունաներում նստելն ու խաղը դիտելն էր։ Դա անարդար կլիներ նրա նկատմամբ։ Բայց ես վստահ եմ, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Իսակը կլինի «Նյուքասլի» խաղացող», – Հաուի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։