Ռոբերտ Լևանդովսկին որոշում է կայացրել ազգային հավաքական վերադառնալու վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որոշում է կայացրել շարունակել հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում։ Ինչպես հայտնում է Goal.pl-ը, 36-ամյա ֆուտբոլիստը խաղալու է նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։

Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական պայմանավորված չէ ավագի թևկապը վերականգնելու հարցով, չնայած այդ թեման դեռ քննարկվում է։ «Ավագի հարցը որոշիչ չէ։ Ես ցանկանում եմ օգնել իմ թիմին՝ անկախ կարգավիճակից»,- նշել է հարձակվողը։

Հիշեցնենք, որ հունիսին Լևանդովսկին բաց թողեց հավաքականի խաղերը Մոլդովայի և Ֆինլանդիայի դեմ՝ այն բանից հետո, երբ հայտնել էր, որ չի խաղա Միխալ Պրոբեժի ղեկավարությամբ։ Դրան հաջորդեց Պրոբեժի հրաժարականը, իսկ հուլիսին հավաքականի ղեկին կանգնեց Յան Ուրբանը։

2026 թվականի ԱԱ ընտրական փուլի G խմբում Լեհաստանը ներկայումս երրորդ տեղում է՝ 6 միավորով, իսկ առաջատարը Ֆինլանդիան է՝ 7 միավորով։

Լևանդովսկին ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 158 հանդիպումում խփած 85 գոլով։