«Բարսելոնան» մոտենում է Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի շուրջ գործարքին։ Ըստ The Athletic-ի՝ գործարքը գտնվում է վերջնական փուլում։ Կատալոնական ակումբը միջնորդների միջոցով «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ է արել վարձակալել 27-ամյա Ռեշֆորդին՝ նրան գնելու հնարավորությամբ։
«Կարմիր սատանաները» հաստատել են այս տարբերակը։ Գործարքը դեռևս չի ավարտվել, բայց բոլոր կողմերի միջև բանակցությունների գործընթացը գտնվում է վերջնական փուլում։
Մարկուս Ռեշֆորդը, որը Ռուբեն Ամորիմի ծրագրերում չէ, շուտով կկարողանա փորձել «Բարսելոնայի» մարզաշապիկը։ Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն խոսել է Ռեշֆորդի հետ և հաստատել նրա ժամանումը։