Հայտնի է՝ որքան կվճարի «Յուվենտուսը» Ջեյդոն Սանչոյի համար

«Յուվենտուսը» պատրաստվում է ավարտին հասցնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի գործարքը. իտալական ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ համագործակցության պայմանների շուրջ: Այս տեղեկատվությունը հաղորդում է Tuttospor-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիացու աշխատավարձը «Յուվենտուսում» կկազմի 6 միլիոն եվրո՝ առանց բոնուսների: Սանչոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տրանսֆերի գումարը կազմում է 17,3 միլիոն եվրո: Սանչոն նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Չելսիում». ֆուտբոլիստը «կապույտների» կազմում խաղացել է վարձավճարով:

Լոնդոնյան ակումբի մարզաշապիկով անցկացրած 41 խաղում 25-ամյա ֆուտբոլիստը խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը Սանչոյին գնահատում է 28 միլիոն եվրո: