Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշին։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է Սաշա Տավոլերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիի» ղեկավարությունը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել պորտուգալացի հարձակվողի համար։ Այս պահին «Միլանի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ռամոսի գործակալների հետ։ Անցյալ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 46 խաղում խփել է 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Ռամոսի ներկայիս պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 3 տարի հետո։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։