Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի շահերը, բանակցություններ է սկսել այլ ակումբների հետ, քանի որ ֆուտբոլիստը դեռևս առաջարկ չի ստացել իր պայմանագիրը երկարաձգելու համար, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը:
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մենդեշը ուսումնասիրում է տարբերակներ այն թիմերի հետ, որոնց պորտուգալացի կիսապաշտպանը կարող է միանալ որպես ազատ գործակալ:
Նշվում է, որ «Քաղաքայինները» չեն պլանավորում վաճառել Սիլվային այս ամռանը։
Պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2017 թվականից: Անցյալ մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 52 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է վեց գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: