«Ռեալ Մադրիդի» և թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի դիրքորոշումները ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ շատ հեռու են միմյանցից։
Բրազիլացի վինգերը թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ակումբ ժամանումը ընկալել է որպես սպառնալիք և պահանջել է իրեն դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, ինչը չի գոհացրել իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման քննարկումը դադարեցվել է նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի «Ռեալ Մադրիդ» գալուց հետո։
Նշվում է, որ բրազիլացի խաղացողը Խաբի Ալոնսոյի համար ավելի շատ խնդիր է, քան լուծում:
Բացի այդ, Վինիսիուսի վաճառքը «սերուցքայինների» կողմից սկսում է դիտարկվել որպես զգալի եկամուտ ստանալու միջոց, եթե ակումբը գործարք կնքի Սաուդյան Արաբիայի թիմերի հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդցիները կարող են «Ռեալին» առաջարկել 350 միլիոն եվրո 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։