Տիբո Կուրտուան երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ

«Ռեալ Մադրիդը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահ Տիբո Կուրտուաի հետ, որը պետք է լրանար 2026 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը երկարաձգվել է առանց որևէ պայմանի՝ կապված խաղացած խաղերի քանակի կամ այլ հանգամանքների հետ։

Կուրտուան «Լոս Բլանկոսի» կազմում խաղում է 2018 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 53 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցից 17-ում նա անառիկ է պահել դարպասը։