«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է վերադարձնել «Բըրնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբները բանակցություններ են վարում։ «Մանչեսթեր Սիթին» փորձում է նվազեցնել 22-ամյա անգլիացու 46 միլիոն եվրոյի հրաժարագինը։
Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ 2023 թվականի ամռանը նա տեղափոխվեց «Բըրնլի» 17.3 միլիոն եվրոյի դիմաց։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 22 միլիոն։
Թրաֆորդը «Բըրնլիի» կազմում անցկացրել է 73 խաղ և 31 անգամ անառիկ պահել դարպասը։