Իսպանական AS-ը տեղեկատվություն է տարածել «Ռեալ Մադրիդի» պաշտպաններ Դանի Կարվախալի, Անտոնիո Ռյուդիգերի, Դավիդ Ալաբայի և դարպասապահ Տիբո Կուրտուայի ապագայի մասին ակումբում, որոնց պայմանագրերը լրանում են 2025/2026 մրցաշրջանի ավարտին։
Մադրիդյան ակումբը չի բացառում Ռյուդիգերին վաճառելու տարբերակը, եթե ստանան բոլոր կողմերին համապատասխանող առաջարկ։ Ամենահավանական տարբերակն այն է, որ գերմանացի պաշտպանը շարունակի իր կարիերան Սաուդյան Արաբիայում։
Ամենա նուրբ իրավիճակը կապված է Ալաբայի հետ, քանի որ նա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, ով հաճախ է վնասվածքներ ստանում։
Նոր մրցաշրջանում ավստրիացին կլինի «Ռեալի» կենտրոնական պաշտպանի դիրքի հինգերորդ ընտրությունը։
Կարվախալի ապագան անորոշ է համարվում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի ակումբ տեղափոխվելուց հետո։ Այն փաստը, որ նա թիմի առաջին ավագն է, խոսում է իսպանացու օգտին։
Կուրտուայի դիրքը ակումբում անհերքելի է։ «Լոս Բլանկոսները» քննարկում են նրա պայմանագիրը երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը, այլ ոչ թե մեկ, ինչպես սովորաբար անում է «Ռեալը», երբ խոսքը վերաբերում է 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգմանը։