Բրայան Մբեմոն կարիերան կշարունակի անգլիական գրանդում

Կամերունի ազգային հավաքականի և անգլիական «Բրենթֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին հայտնում են հեղինակավոր ինսայդերներ Դեյվիդ Օրնշտեյնն ու Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները համաձայնության են եկել 71 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տրանսֆերի շուրջ, և առաջիկայում սպասվում է գործարքի պաշտոնական հաստատումը։

Մբեմոյի և «Յունայթեդի» միջև անձնական պայմանագիրը համաձայնեցվել էր դեռ շաբաթներ առաջ։ Հարձակվողը հստակ ընդգծել էր՝ ցանկանում է միանալ միայն մանկունիական ակումբին՝ մերժելով այլ առաջարկներ։

25-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին աչքի է ընկել իր կայուն խաղով «Բրենթֆորդի» կազմում և համարվում է Պրեմիեր լիգայի առավել հեռանկարային հարձակվողներից մեկը։