Մունիր Նասրաուի․ «Իմ որդին ոչ մի վատ բան չի արել»

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, խոսել է իր որդու 18-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի մասին։

«Մենք բոլորս պետք է հպարտանանք, իսկ նրանք, ովքեր չարախոսում են իմ որդու մասին, թող նախ իրենց նայեն։ Իմ որդին ոչ մի վատ բան չի արել։ Հակառակ դեպքում՝ որպես հայր, ես առաջինը կլինեի, ով կբռներ նրա ականջից և կասեր. «Լամին, դու չես կարող դա անել, որդի՛ս»։ Բայց նա ոչ մի վատ բան իրեն թույլ չի տվել։

Եթե նա որևէ սխալ բան է արել, գոյություն ունեն ոստիկանական բաժանմունքներ, ուր կարելի է գնալ և հաղորդում ներկայացնել դրա մասին։ Բայց քանի որ նա ոչինչ չի արել, ամեն ինչ լավ է։ Աստված օրհնի բոլորին, և եկեք անկեղծ լինենք միմյանց հետ։ Շնորհակալություն, պարոնայք»,- Europa Press-ին ասել է Նասրաուին։