«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն արձագանքել է «Ռոսոներիի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոյի քննադատությանը՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Պորտուգալացի ֆուտբոլիստը հրապարակել է Կասանոյի խոսքերն՝ ուղեկցելով դրանք հումորային մեկնաբանությամբ։ Կասանոն նշել էր. «Լեաուն նման է մի խաղացողի, որը խաղադաշտ է դուրս գալիս ոչ թե խաղեր հաղթելու, այլ աղջիկներին տպավորելու համար»։
Ի պատասխան՝ Լեաուն գրել է. «Նա ինձ շատ է սիրում», հավելելով երեք լացող (ծիծաղող) էմոջի՝ ցույց տալով, որ արձագանքում է հեգնանքով։