«Արսենալի» պաշտպանը կարող է լքել ակումբը

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է հեռանալ թիմից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 28-ամյա ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ իտալական «Միլանը» և իսպանական «Ատլետիկո Մադրիդը»։

Լրագրող Սամի Մոկբելի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը չի նախաձեռնում խաղացողի վաճառքը, սակայն բաց է առաջարկների քննարկման համար։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Զինչենկոյի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։