«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է շարունակել իր կարիերան «Բավարիայում», ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պնդում է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում և շարունակում է բանակցությունները։ «Բավարիայի» վերջին առաջարկը 67.5 միլիոն եվրո էր, սակայն «Լիվերպուլը» մերժել է տրանսֆերը։
Դիասը «Լիվերպուլում» խաղում է 2022 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 148 խաղ, խփել 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։