«Միլանը» կարող է պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիայի հետ՝ փոխարինելու Թեո Էրնանդեսին, ով տեղափոխվել է «Ալ-Հիլալ»։
AS-ի տվյալներով՝ միլանյան ակումբն արդեն բանակցություններ է վարում 25-ամյա իսպանացու գործակալի հետ։ Նշվում է, որ տրանսֆերը հաստատել է միլանյան թիմի նորեկ և «Ռեալ Մադրիդի» լեգենդ Լուկա Մոդրիչը։
«Ռեալ Մադրիդը» վերջերս «Բենֆիկայից» ձեռք է բերել Ալվարո Կարերասին։ Հետևաբար, Գարսիան այժմ պետք է մրցի մեկնարկային կազմում տեղի համար՝ նրա և Ֆերլան Մենդիի հետ։
Անցյալ մրցաշրջանում Գարսիան «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։