Իտալիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Նապոլի»

«Նապոլին» հայտարարել է «Ուդինեզեի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Լուկայի տրանսֆերի մասին։

24-ամյա Լուկկան տեղափոխվել է «Նապոլի» վարձակալության հիմունքներով։ Նեապոլիտանական ակումբը մրցաշրջանի ավարտին կգնի ֆուտբոլիստին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կկազմի 35 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ուդինեզեի» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 14 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։