📸 Ջուդ Բելինգհեմը և Ջամալ Մուսիալան EA FC 26-ի շապիկի աստղերն են

EA Sports տեսախաղերի ընկերությունը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է այն մարզիկների անունները, ովքեր կլինեն ֆուտբոլային սիմուլյատոր FC 26-ի նոր մասի շապիկի հերոսները։

Նրանք են՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։