Միլան Շկրինյարը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ֆեներբախչեն» շարունակում է մնալ սլովակ պաշտպան Միլան Շկրինյարի համար առաջնահերթ տարբերակ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

««Ֆեներբախչեն» և ՊՍԺ-ն շարունակում են բանակցել տրանսֆերի շուրջ։ Կողմերը քննարկում են բոլորին համապատասխանող փոխհատուցման չափը», – գրել է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Շկրինիարը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է ՊՍԺ-ում։ Սլովակը արդեն 30 տարեկան է, նրա աշխատանքային պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։