Սաուդյան Արաբիայի ներդրողները հետաքրքրված են բրազիլացի Վինիսիուս Ժունիորի «Ալ-Ահլի» տեղափոխությամբ, հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդցիները պատրաստ են վճարել 350 միլիոն եվրո՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ֆուտբոլիստը հինգ տարում կարող է վաստակել մեկ միլիարդ եվրո։ Այս պահին Վինիսիուսը դադարեցրել է «Ռեալ Մադրիդի» հետ 2027 թվականին լրացող պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին 58 խաղում խփել է 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Մինչ այժմ ռեկորդային տրանսֆերը մնում է նրա հայրենակից Նեյմարի 222 միլիոնով «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը 2017 թվականին։