«Բայերի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիի գերմանական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Նա հիանալի որակներ ունի։ Ես նրա հետ երկու անգամ պայմանագիր եմ կնքել։ Նա ինձ համար որդու պես է, և Անտոնին դեռ որդի է մնում իմ համար։ Այս պահին մենք նրանով չենք հետաքրքրվում, բայց կտեսնենք, թե ապագայում ինչ կլինի», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Բրազիլացին տեն Հագի ղեկավարությամբ խաղացել է «Այաքսում», որտեղից 2022 թվականին 95 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մանկունիացիների հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։