«Վուլվերհեմփթոնի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտան ընդգրկվել է անգլիական ակումբի փառքի սրահում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը նշել է նրա ներդրումը թիմի նվաճումներում և նրա մահվան ազդեցությունը ֆուտբոլային աշխարհի վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Ժոտան ողբերգորեն մահացավ Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ժոտայի հետ մեքենայում էր նաև նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։
2017-ից 2020 թվականներին Ժոտան «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 131 հանդիպում՝ խփելով 44 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում։ 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Լիվերպուլն» էր։