«Ռեալ Մադրիդը» աշխարհի բոլոր ֆուտբոլային ակումբների շարքում սահմանեց եկամտի նոր ռեկորդ մեկ մրցաշրջանում։
Մադրիդյան ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ ակումբի 2024/25 մրցաշրջանի եկամուտը կազմել է 1.185 միլիարդ եվրո։ Հարկերից հետո զուտ շահույթը կազմել է 24 միլիոն եվրո։
«2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ ակումբը պահպանում է կայուն ֆինանսական դիրք՝ 589 միլիոն եվրո զուտ կապիտալով, 166 միլիոն եվրո բյուջեով և 12 միլիոն եվրո զուտ պարտքով», – ասվում է «սերուցքայինների» մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Ռեալ Մադրիդը» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որի ֆինանսական տարվա եկամուտը գերազանցեց 1 միլիարդ եվրոյի նշագիծը (1.073 միլիարդ)։