Բրայան Մբեմոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

«Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, մանկունիանցիները Կամերունի հավաքականի հարձակվողի համար իրենց առաջարկը մեծացրել են մինչև 75 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները)։

Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի բոլոր կետերը, որը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցած մրցաշրջանում Մբեմոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ՝ խփելով 20 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։