«Արսենալը» հրաժարվել է Ռոդրիգոյին գնելու մտքից

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» հետաքրքրված էր «Ռեալ Մադրիդի» աստղային հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով, ով Խաբի Ալոնսոյի ժամանումից հետո քիչ խաղաժամանակ էր ստանում Աշխարհի ակումբային առաջնությունում։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Carrusel Deportivo-ին, Ռոդրիգոն այս ամռանը չի տեղափոխվի «Արսենալ»։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հրաժարվել է 24-ամյա բրազիլացուց։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ռոդրիգոյի հնարավոր տեղափոխության մասին Պրեմիեր Լիգայի մեկ այլ թոփ ակումբ՝ «Լիվերպուլ»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։