«Ռոմայի» դարպասապահ Ռենատո Մարինը միացել է ՊՍԺ-ին, հաղորդում է փարիզցիների մամուլի ծառայությունը։
19-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը։ Դարպասապահը փարիզյան ակումբին միացել է որպես ազատ գործակալ։
Ֆուտբոլիստը «Սան Պաուլոյի» սան է և միացել է «Ռոմային» 2022 թվականին: