Ալեխանդրո Գարնաչոն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն այս ամռանը Անգլիան լքելու ծրագրեր չունի, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա արգենտինացին չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագրերի մեջ, սակայն, չնայած մի քանի արտասահմանյան ակումբների հետաքրքրությանը, նա ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 խաղի, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։