«Բարսելոնան» որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ

«Բարսելոնան» պլանավորում է երկարաձգել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը։ Միևնույն ժամանակ, կատալոնական գրանդը չի պատրաստվում բարձրացնել հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը։

«Բլաուգրանան» կարծում է, որ ֆուտբոլիստին վերջին տարիներին շատ բարձր են վճարել։ Այս մասին հայտնել է Transfer News Live-ը։

Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այդ ժամանակվանից ի վեր հոլանդացին անցկացրել է 259 պաշտոնական հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։