Աշխարհի ակումբային առաջնությունից հետո տեղի է ունեցել «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հանդիպումը։ Ակումբի նախագահը խիստ հիասթափված էր մրցաշարում իսպանական գրանդի ելույթներից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պերեսի և Ալոնսոյի միջև հանդիպման ժամանակ տարաձայնություններ են առաջացել կիսապաշտպանի դիրքը ուժեղացնելու հարցի շուրջ։ «Արքայական» ակումբի նախագահը պատրաստ է միջոցներ հատկացնել միայն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի համար, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթիի» Ռոդրին։ Սակայն, այս պահին նման տրանսֆերը խնդրահարույց է։
«Ռեալ Մադրիդի» սպորտային ղեկավարությունը շարունակում է փնտրել ֆուտբոլիստի, որը կհամապատասխանի և՛ Ալոնսոյին, և՛ Պերեսին, բայց այս խնդիրը դժվար է։