«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է մեջքի վիրահատության կարիք ունենալ, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա դարպասապահը բաց է թողել նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը մեջքի ցավերի պատճառով։
Գերմանացին այժմ մտածում է, թե սահմանափակվի՞ պահպանողական բուժմամբ, թե՞ ենթարկվի շտապ վիրահատության, որի պատճառով նա մոտ չորս ամսով կբացակայի։
Նախկինում հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տեր Շտեգենին չի համարում թիմի առաջին համարը։