«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հետաքրքրություն է հայտնել «Ինտեր» տեղափոխվելու հարցում: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա նիգերիացին իր ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ։ «Ատալանտան» ակնկալում է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 40 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում 27-ամյա Լուքմանը խաղացել է 39 խաղ, խփել 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։