Ալեքսանդր Զինչենկոն կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի

«Արսենալի» ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է վաճառվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Միլանը» և «Ատլետիկոն»։

Լրագրող Սամի Մոկբելի խոսքով՝ «Արսենալը» ակտիվորեն չի փորձում վաճառել խաղացողին, բայց պատրաստ է քննարկել նրա համար առաջարկները։

Transfermarkt-ի տվյալներով՝ Ալեքսանդր Զինչենկոյի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։