«Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Յուսեֆ Հենրիկեսը միացել է «Ալավեսին»։
Վիտորիա-Գաստեյս ակումբը 19-ամյա մարոկկացու հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի գնումը «Ալավեսի» համար արժեցել է 3 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում Հենրիկեսը բազմիցս ընդգրկվել է «Ռեալ Մադրիդի» կազմում, սակայն չի կարողացել նորամուտը նշել «Լոս Բլանկոսի» հիմնական թիմում։ 2024/25 մրցաշրջանում նա 35 խաղ է անցկացրել «Կաստիլյայի» (Ռեալ Մադրիդի երկրորդ թիմ) կազմում՝ խփելով 1 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։