Քոուլ Պալմերը՝ իսպանական գրանդի տեսադաշտում

Լոնդոնի «Չելսիի» առաջատար Քոուլ Պալմերը, ով ճանաչվել էր անցյալ ակումբային աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնվել է իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում։

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է ձեռք բերել անգլիացի կիսապաշտպանին, հաղորդում է Madrid Universal-ը։ «Արքայական» ակումբի մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ հետաքրքրված է Քոուլի տրանսֆերով։ Մասնագետը կարծում է, որ անգլիացին լավ կհամապատասխանի իր խաղային սխեմային։

Պալմերը «Ազնվականների» հետ պայմանագիր ունի մինչև 2033 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն կիսապաշտպանի նկատմամբ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին։