Ինչպես գիտեք, հայտնի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ իտալական «Միլանի» խաղացող՝ «Ռեալ Մադրիդում» երկար տարիներ անցկացնելուց հետո։
Արդեն հայտնի է, թե ինչ համարով կխաղա Մոդրիչը իտալական ակումբում։ Լուկան ընտրել է 14 համարը։ Ավելի վաղ «Ռեալում» Մոդրիչն օգտագործում էր 10-ը, բայց «Միլանում» այն վաղուց զբաղեցնում է պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։