«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» աստղային դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենով։
33-ամյա գերմանացուն «Սիթին» տեսնում է որպես Էդերսոնին փոխարինող։ Մարկ-Անդրե տեր Շտեգենը այլևս չի համարվում «Բարսելոնայի» հիմնական խաղացող։ Թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վերջերս խոսել է դարպասապահի հետ, ով անկեղծորեն ներկայացրել է իրավիճակը։
Տեր Շտեգենը կարող է հեռանալ, չնայած նա ունի գործող պայմանագիր հաջորդ երեք մրցաշրջանների համար, և նա ինքը ամռան սկզբին վստահեցրել էր, որ կմնա թիմում։ Transfermarkt պորտալը Տեր Շտեգենին գնահատում է 12 միլիոն եվրո։