Նոնի Մադուեկեն պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

«Չելսիի» եզրային հարձակվող Նոնի Մադուեկեն հինգ տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այս լուրը հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Պաշտոնական հայտարարությունը կլինի ավելի ուշ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը», – եզրափակել է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը իր կարիերայի երկուսուկես տարին անցկացրել է «Չելսիում»։ Նա «Ազնվականներին» միացել է 2023 թվականի ձմռանը ՊՍՎ-ից։ Նոնիի հիմնական դիրքը աջ եզրն է, բայց նա կարող է խաղալ նաև հարձակման ձախ եզրում։ Transfermarkt պորտալը Միկել Արտետայի թիմի ապագա նորեկին գնահատում է 40 միլիոն եվրո։