Հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագան քննարկման փուլում է, քանի որ պայմանագրի երկարաձգման բանակցությունների գործընթացը կանգ է առել:
Լուրեր են շրջանառվում, որ Վինիսիուսը չի շտապում, ցանկանալով պահպանել իր ապագայի նկատմամբ վերահսկողությունը: Բրազիլացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը մադրիդյան հսկայի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, Վինիսիուսը գիտի, որ նրանով հետաքրքրված են երկու սուպերակումբներ՝ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Այս ակումբները պատրաստ են շահավետ առաջարկներ անել: Ընդհանուր առմամբ, Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 322 պաշտոնական խաղ: Դրանցում բրազիլացին խփել է 106 գոլ և կատարել 83 գոլային փոխանցում իր թիմակիցներին: