Լոթար Մատեուսը խորհուրդ է տվել Մարկ-Անդրե տեր Շտեգենին

Հայտնի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը խոսել է Մարկ-Անդրե տեր Շտեգենի իրավիճակի մասին: Մաթեուսը կարծում է, որ 33-ամյա դարպասապահը պետք է լքի «Բարսելոնան»:

«Իմ կարծիքով, տեր Շտեգենը այլևս չի խաղա «Բարսելոնայի» կազմում: Եվ նա պետք է խաղա՝ իրականացնելու իր երազանքը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելը: Եթե նա ցանկանում է խաղալ Աշխարհի առաջնությունում, ապա պետք է փոխի թիմը: Ես հասկանում եմ, որ նա լավ է հանդես եկել, եղել է թիմի ավագը և անձնական կյանք ունի «Բարսելոնայում»: Բայց նա պետք է հաշտվի այն փաստի հետ, որ ակումբն ունի այլ գաղափարներ, այլ ծրագրեր», – Bild-ին ասել է Մաթեուսը: