«Լիվերպուլը» հետաքրքրված է Բունդեսլիգայի աստղի ծառայություններով

Վերջին օրերին մամուլը ակտիվորեն կապում է Հյուգո Էկիտիկեին «Նյուքասլի» հետ։ Սակայն «Այնտրախտի» 23-ամյա հարձակվողով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Լիվերպուլը» արդեն կապ է հաստատել «Այնտրախտի» հետ՝ Էկիտիկեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Միաժամանակ, մերսիսայդցիները հետաքրքրված են նաև Ալեքսանդր Իսակով, որը ներկայացնում է «Նյուքասլը»։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Հյուգո Էկիտիկեին գնահատում են 75 միլիոն եվրո։ Ֆրանսիացի հարձակվողը «Այնտրախտի» կազմում անցկացրած 64 պաշտոնական խաղերում խփել է 26 գոլ։ Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին մնացել են ամիսներ։