«Ինտերը» նոր հարձակվող է փնտրում

Ադեմոլա Լուկմանը «Ինտերի» հարձակման գիծը ուժեղացնելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է, Il Corriere dello Sport-ը։

26-ամյա նիգերիացին պայմանագիր ունի «Ատալանտայի» հետ մինչև 2027 թվականի հունիսը, և Բերգամոյի ակումբը նրան գնահատում է 50 միլիոն եվրո։ 2022 թվականի ամռանը «Լայպցիգից» 10.85 միլիոն եվրոյով տեղափոխվելուց ի վեր Լուկմանը խաղացել է 118 խաղ, խփել 52 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել էր նաև «Ատլետիկոն»։

Այլ թեկնածուների թվում են բելգիացի Լոիս Օփենդան «Լայպցիգից», մարոկկացի Էլես Բեն Սեգիրը «Մոնակոյից», ֆրանսիացի Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիից» և արգենտինացի Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդից», որին գործակալը առաջարկել էր Ինտերին։

Ակումբը փնտրում է մեծ արագությամբ և տեխնիկայով խաղացողի, որը կարող է տեղավորվել ինչպես ծանոթ 3-5-2 դասավորության, այնպես էլ ավելի հարձակողական 3-4-2-1 կամ 4-3-3 տարբերակների մեջ։