«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը մերսիսայդյան ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է այս ամռանը հեռանալու իր ցանկության մասին:
Ըստ The Athletic-ի, կոլումբիացին կարծում է, որ իր ժամանակը «Լիվերպուլում» ավարտվել է և խնդրել է ակումբի ղեկավարներին վաճառել իրեն։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» մերժել է «Բավարիայի» առաջարկը հարձակվողի համար։
Մյունխենյան ակումբը պատրաստ էր վճարել 67.5 միլիոն եվրո 28-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն անգլիական ակումբը գոհ չէր առաջարկից։
2024/25 մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։