«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է այն մասին, թե արդյոք ապագայում տեսնում է իրեն «Ոսկե գնդակի» դափնեկիր։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա երազում է «Ոսկե գնդակի» մասին։ Սակայն իմ բնավորությունն ու մտածողությունը թույլ են տալիս ասել, որ մի օր, իհարկե, դա տեղի կունենա։ Ես չեմ շտապում, բայց, իհարկե, բոլորը երազում են «Ոսկե գնդակի» մասին», – Յամալի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Յամալը դարձավ 18 տարեկան։