«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է շարունակել իր կարիերան Ա Սերիայում, հաղորդում է Bild-ը։
Նշվում է, որ պորտուգալացով հետաքրքրված է «Ինտերը»։
«Բավարիան» պատրաստ է քննարկել վաճառքի հարցը, եթե ստանա 25-30 միլիոն եվրոյի առաջարկ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նա մյունխենյան ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը «Ֆուլհեմից» 51 միլիոն եվրոյի դիմաց, սակայն չի կարողացել տեղ գտնել հիմնական կազմում։