«Բավարիան» շարունակում է բանակցությունները «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը 28-ամյա կոլումբիացու համար առաջարկել է 67.5 միլիոն եվրո, սակայն «Լիվերպուլը» մերժել է առաջարկը։ Մերսիսայդցիները ֆուտբոլիստին գնահատում են 100 միլիոն եվրո։
Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 148 խաղ, խփել 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Լուիս Դիասի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։