«Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Անգլիական «Լեսթերը» նշանակել է իր նոր գլխավոր մարզչին։ Մարտի Սիֆուենտեսը կգլխավորի անգլիական ակումբը։

Իսպանացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր։ Սիֆուենտեսը 43 տարեկան է, նրա վերջին աշխատանքային վայրը երկու տարի եղել է Լոնդոնի «Քուինս Փարքը»։

Մինչ այդ նա մարզել է շվեդական «Համարբյուն», նորվեգական «Սանդերֆյորդը» և այլ ակումբներ։

Հիշեցնենք, որ «Լեսթերը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից Անգլիայի առաջնությունում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։ Թիմը գլխավորում էր հոլանդացի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը։